Անգլիական «Նյուքասլը» շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակի համար հնարավոր տրանսֆերային առաջարկի դեպքում կպահանջի 150 միլիոն ֆունտ սթերլինգ (ավելի քան 180 միլիոն եվրո):
Telegraph Football-ի տեղեկություններով` «Նյուքասլի» առաջատարի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը», տրանսֆերային պայքարին կարող է միանալ նաև «Լիվերպուը», եթե Պրեմիեր լիգայի առաջատարին ամռանը հրաժեշտ տա եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը:
25-ամյա Իսակն Անգլիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 16 հանդիպման, դարձել 11 գոլի հեղինակ, կատարել չորս ասիստ: