Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Նյուքասլը» հյուրընկալվելիս «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում ավելացված ժամանակի չորրորդ րոպեին բաց թողեց հաղթանակը` 1-1:
Զուգահեռ կայացաած խաղերում էլ «Նոթինգհեմ Ֆորեստն» ու «Բրենթֆորդը» տնային հաղթանակներ տարան: «Նոթինգհեմը» 1-0 հաշվով առավելության հասավ «Իփսվիչ Թաունի» նկատմամբ, իսկ «Բրենթֆորդը» 4-1 հաշվով հաղթեց «Լեսթերին»:
«Նոթինգհեմը» 22 միավորով 6-րդն է, «Բրենթֆորդը»` 20 միավորով 7-րդը, «Նյուքասլը»` 19 միավորով 10-րդը:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 13-րդ տուր
«Քրիսթալ Փելաս» - «Նյուքասլ»` 1-1 (տեսանյութ)
Դանիել Մունյոս, 90+4 - Մարկ Գեի, 53 (ինքնագոլ)
«Նոթինգհեմ Ֆորեստ» - «Իփսվիչ Թաուն»` 1-0 (տեսանյութ)
Քրիս Վուդ, 49 (11մ)
«Բրենթֆորդ» - «Լեսթեր»` 4-1 (տեսանյութ)
Յոան Վիսա, 25, Կևին Շադե, 29, 45+8, 59 - Ֆակունդո Բուոնանոտ, 21