«Նյուքասլը» դարձավ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչի առաջին մասնակիցը։
Կիսաեզրափակիչի պատասխան խաղում Էդի Հաուի գլխավորած թիմը տանը 2-1 հաշվով ուժեղ գտնվեց «Սաութհեմթոնից», որին հաղթել էր նաև հյուրընկալվելիս։ Դաշտի տերերից դուբլի հեղինա կդարձավ անգլիացի կիսապաշտպան Շոն Լոնգստաֆը։
Եզրափակիչում «Նյուքասլը» կմրցի «Նոթինգեմ Ֆորեսթ» - «Մանչեսթեր Յունայթեդ» զույգի հաղթողի հետ: Այդ դիմակայության առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր 3-0 հաշվով:
Անգլիական լիգայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ
«Նյուքասլ» - «Սաութհեմթոն»՝ 2-1 (առաջին խաղ՝ 1-0)
Շոն Լոնգստաֆ, 5, 21 - Չե Ադամս, 29
Հեռացում՝ Բրունո Գիմարայնս, 82 («Նյուքասլ»)


