Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Նյուքասլն» ընդունեց «Մանչեսթեր Սիթիին» և հաղթեց 2-1 հաշվով:
Տանտերերից դուբլ գրանցեց Հարվի Բարնսը: Հյուրերի գոլը խփեց Ռուբեն Դիաշը:
Էդի Հաուի գլխավորած թիմը 15 միավորով բարձրացավ 14-րդ տեղ, «Մանչեսթեր Սիթին» 22 միավորով երրորդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր
«Նյուքասլ» - «Մանչեսթեր Սիթի»` 2-1
Հարվի Բարնս, 63, 70 - Ռուբեն Դիաշ, 68
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


