Logo

«Նյուքասլը» հերթական խոշոր գործարքն է համաձայնեցրել

11:59 / 08.07.2025Ֆուտբոլ
null

«Նյուքասլը» համաձայնության է հասել «Նոթինգհեմի» հետ թիմի եզրային հարձակվող Էնթոնի Էլանգայի տրանսֆերի հարցում, գրում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

Գործարքի արժեքը կկազմի 55 միլիոն եվրո: «Կաչաղակները» նաև համաձայնեցրել են ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի բոլոր կետերը: 

2024/25 մրցաշրջանում Էլանգան Պրեմիեր լիգայում մասնակցել է իր թիմի բոլոր խաղերին, խփել 6 գոլ ու կատարել 11 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ