«Նյուքասլն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի մեկնարկային խաղում հյուրընկալվելիս 2-1 հաշվով կամային հաղթանակի հասավ Լոնդոնի «Տոտենհեմի» նկատմամբ:
Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում: «Տոտենհեմից» չորրորդ րոպեին հաշիվը բացեց հարձակվող Դոմինիկ Սոլանկեն, երկու րոպե աանց հավասարեցրեց Էնթոնի Գորդոնը, 38-ին էլ հյուրերի հաղթական գոլը խփեց թիմի լավագույն ռմբարկու, շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը:
Էդի Հաուի գլխավորած թիմը 5-րդ անընդմեջ հաղթանաակը տարավ Պրեմիեր լիգայում և 35 միավորով 5-րդն է: «Տոտենհեմը» 24 միավորով 11-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 20-րդ տուր
«Տոտենհեմ» - «Նյուքասլ»` 1-2
Դոմինիկ Սոլանկե, 4 - Էնթոնի Գորդոն, 6, Ալեքսանդր Իսակ, 38