«Նյուքասլը» գնել է «Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Ջեյքոբ Ռեմզիի տրանսֆերային իրավունքը, հաստատում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը երկարաժամկետ պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ` «Կաչաղակներն» անգլիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել են 40 միլիոն ֆունտ։
24-ամյա Ռեմզին «Ասթոն Վիլայի» համակարգում էր 2007 թվականից և ակումբի հիմնական թիմում 167 խաղում 17 գոլ է խփել, կատարել 19 ասիստ։


