Անգլիական «Նյուքասլն» ընկերական խաղում 0-1 հաշվով պարտվել է Հարավային Կորեայի առաջնության՝ K-League-ի աստղերի թիմին:
Հանդիպման միակ գոլը 36-րդ րոպեին խփել է կիսապաշտպան Կիմ Ջին Գյուն:
Հարավային Կորեայի բարձրագույն լիգայի հավաքական թիմը երկրորդ կեսի մեկնարկում 9 փոփոխություն է կատարել, իսկ «Նյուքասլն» առաջին փոփոխությունները կատարել է 72-րդ րոպեին, սակայն գլխավոր մարզիչ Էդի Հաուն չի կարողացել փոխել իրավիճակը:
Ընկերական խաղ
K-League-ի աստղեր (Հարավային Կորեա) - «Նյուքասլ» (Անգլիա)՝ 1-0 (տեսանյութ)
Կիմ Ջին Գյու, 36


