Logo

O Jogo. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան Ռոնալդուի հարցով կդիմի ՖԻՖԱ-ին

12:23 / 16.11.2025Ֆուտբոլ
null

Կրիշտիանու Ռոնալդուն Իռլանդիայի հավաքականի դեմ խաղում ստացած կարմիր քարտի պատճառով կարող է որակազրկվել 3 խաղով, հաղորդում է O Jogo-ն։

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան մտադիր է դիմել ՖԻՖԱ-ին: Եթե 40-ամյա հարձակվողը որակազրկվի 3 խաղով, 2 հանդիպում բաց կթողնի ԱԱ-2026-ում (եթե Պորտուգալիան նվաճի ուղեգիր):

Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում ստացած առաջին կարմիր քարտի պատճառով բաց կթողնի Հայաստանի ազգային թիմի դեմ տնային խաղը:

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի վերջին տուրի Պորտուգալիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 16-ին, Երևանի ժամանակով 17:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Հայաստանի հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական գոտու F խմբում 3 անընդմեջ պարտությունից հետո 3 միավորով վերջին` 4-րդ տեղում է և այլևս չի կարող պայքարել 2-րդ տեղի համար։ Պորտուգալիան 10 միավորով առաջատարն է:

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ