«Արսենալի» պաշտպան Գաբրիելը կարծում է, որ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի հեռանալու պատճառը մարզչական շտաբի հետ ունեցած տարաձայնություն է:
«Վստահ եմ՝ ֆուտբոլիստները մեղք չունեն դրանում. ինչ-որ բան տեղի ունեցավ Օբամեյանգի և «Արսենալի» մարզչական շտաբի միջև, որից հետո այդպիսի որոշում կայացրեց: Հրաժեշտ եմ տվել Օբամեյանգին, երբ արդեն հեռանում էր: Հույս ունեմ՝ իրեն լավ կզգա «Բարսելոնայում»,- բրազիլացու խոսքը փոխանցում է Daily Mail-ը:
Հավելենք, որ 32-ամյա գաբոնցին արդեն 6 հանդիպում է անցկացրել «կապտանռնագույնների» կազմում, որոնցում խփել է 5 գնդակ: Հարձակվողի համաձայնագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:


