Logo

Օբամեյանգի և Կանտեի գոլերը. «Ալ Քադիսիան» ու «Ալ Իթիհադը» ոչ-ոքի գրանցեցին

00:59 / 07.03.2025Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 24-րդ տուրում առաջատար «Ալ Իթիհադը» հյուրընկալվելիս 1-1 հաշիվը գրաննցեց «Ալ Քադիսիայի» հետ:

Երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակի առաջին րոպեին «Ալ Քադիսիայից» հաշիվը բացեց գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը, 5 րոպե անց հյուրերից պատասխան գոլը խփեց ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն:

Միչելի գլխավորած թիմը 51 միավորով հավասարվեց երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն «Ալ Հիլալին», իսկ Լորան Բլանի «Ալ Իթիհադը» 58 միավորով շարունակում է մնալ առաջատարը:

Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 24-րդ տուր

«Ալ Քադիսիա» - «Ալ Իթիհադ»` 1-1 (տեսանյութ)

Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ, 90+1 - Նգոլո Կանտե, 90+6

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ