Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 28-րդ տուրում չեմպիոնության համար պայքարող «Ալ Նասրը» հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեց «Ալ Քադիսիային»:
Տանտերերից 87-րդ րոպեին հաղթական գոլը խփեց գաբոնցի աստղային հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը: 84-րդ րոպեին «Ալ Նասրի» միակ գոլը խփեց սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն:
«Ալ Նասրը» 57 միավորով երրորդն է, առաջատար «Ալ Իթիհադից» հետ է 8 միավորով: «Ալ Քադիսիան» 55 միավորով 5-րդն է:
Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 28-րդ տուր
«Ալ Քադիսիա» - «Ալ Նասր»` 2-1
Տուրկի Ալ-Ամար, 35, Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ, 87 - Սադիո Մանե, 84


