
տուր
01 Հունվար 1970 - 13:03
- 
«Արսենալի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը պատրաստվում է հեռանալ լոնդոնյան ակումբից առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ հաղորդում է բրիտանական Express-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան փորձել է համոզել գաբոնցի հարձակվողին, որ հաջորդ մրցաշրջանը նույնպես անցկացնի լոնդոնյան ակումբի կազմում, սակայն Օբամեյանգն Արտետային հայտնել է, որ չի պատրաստվում նոր պայմանագիր կնքել թիմի հետ։
Օբամեյանգի ու «Արսենալի» գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականի ամռանը։ Եթե կողմերը նոր պայմանագիր չկնքեն, ու Օբամեյանգը ևս մեկ մրցաշրջան անցկացնի թիմում, նա 2021 թվականի ամռանը կհեռանա ակումբից ազատ գործակալի կարգավիճակով։ Սա կլինի վատթարագույն տարբերակն «Արսենալի» համար։
Ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանգն ակումբային մակարդակով 32 հանդիպման է մասնակցել, որոնց ընթացքում դարձել է 20 գոլի հեղինակ։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ գաբոնցի հարձակվողի տրանսֆերը գնելու համար «Արսենալին» առաջարկ է կատարել Մադրիդի «Ռեալը»։ Ըստ տեղեկության՝ լոնդոնյան ակումբը մերժել է առաջարկը՝ ինքն առաջարկելով «Արքայական ակումբին» ձեռք բերել Ալեքսանդր Լակազետի տրանսֆերը։
«Արսենալը» համաձայնեցրել է ՊՍԺ-ի ֆուտբոլիստի տրանսֆերը

