Logo

Օբամեյանգը՝ Եվրոպա լիգայի պատմության լավագույն ռմբարկու

10:26 / 23.02.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիական «Մարսելի» գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը դարձել է Եվրոպա լիգայի պատմության լավագույն ռմբարկու, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում Օբամեյանգը գրավել էր ուկրաինական «Շախտյորի» դարպասը:

34-ամյա ֆուտբոլիստը 31-րդ գոլն է խփել մրցաշարում և շրջանցել է կոլումբացի Ռադամել Ֆալկաոյին:

Երրորդ տեղը կիսում են Բիլբաոյի «Աթլետիկի» նախկին հարձակվող Արից Ադուրիսը և իտալական «Ռոմայի» բելգիացի ռմբարկու Ռոմելու Լուկակուն:

Հիշեցնենք, որ «Մարսելը» 3-1 հաշվով առավելության էր հասել «Շախտյորի» նկատմամբ և դուրս էր եկել 1/8 եզրափակիչ: Առաջին խաղում գրանցվել էր 2-2 հաշիվը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ