Լոնդոնի «Չելսիի» գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը կարող է վերադառնալ Իսպանիայի Լա լիգա, հայտնում է լրագրող Մատեո Մորետոն:
33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Աթլետիկոն», որը նոր հարձակվող է փնտրում:
Ավելի վաղ լոնդոնյան ակումբի անգլիացի գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերը ղեկավարությանը հայտնել էր, որ գաբոնցին չի մտնում իր ծրագրերում:
Հիշեցնենք, որ 2022 թվականին Օբամեյանգը մոտ կես տարի ելույթ է ունեցել կատալոնական «Բարսելոնայում», որի կազմում 24 խաղում խփել է 13 գոլ ու կատարել 1 ասիստ:
Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: