Լոնդոնի «Չելսիի» գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մոտ է MLS-ը ներկայացնող «Լոս Անջելես» տեղափոխվելուն, հայտնում է Relevo-ն:
Ակումբները բանակցություններ են վարում, MLS-ում տրանսֆերային պատուհանը դեռևս բաց է:
33-ամյա ֆուտբոլիստը կորցրել է տեղը անգլիական ակումբի հիմնական կազմում: Ավելի վաղ Օբամեյանգը չէր ընդգրկվել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի համար «Չելսիի» ներկայացրած հայտացուցակում:
Հիշեցնենք, որ Օբամեյանգը նախորդ տարվա սեպտեմբերի 1-ից է խաղում «Չելսիում», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 17 խաղի, խփել երեք գոլ և կատարել մեկ արդյունավետ փոխանցում:


