Logo

Օդրի Հեփբերնի մասին ֆիլմ է նկարահանվում. հայտնի է, թե ով կմարմնավորի նրան

Հեղինակ
tigran5
00:00 / 10.01.2022ՍՊՈՐՏ
Օդրի Հեփբերնի մասին ֆիլմ

Լուկա Գաուդանինոն՝ «Suspria, և «Call Me by Your Name» ֆիլմերի ստեղծողը, կենսագրական ֆիլմ կնկարահանի անցյալ դարի լեգենդար դերասանուհու՝ Օդրի Հեփբերնի մասին, որն առավել հայտնի է Հոլլի Գոլայթլիի դերով՝ «Breakfast at Tiffany’s» ֆիլմում: Օդրիի դերում հանդես կգա Ռունի Մարան:

Ռունի Մարան հայտնի է «The Girl with the Dragon Tattoo», «Carol» և «The Social Network» ֆիլմերով: Դերասանուհին կլինի նաև ֆիլմի պրոդյուսերը:

Սյուժեի մանրամասները դեռևս անհայտ են, բայց, իհարկե Օդրիի կենսագրության հիման վրա հաստատ կարելի է հուզիչ ֆիլմ նկարահանել: Դերասանուհու մանկությունն համըկնել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Բնական նիհարությամբ աչքի ընկնող Օդրին այդ տարիներին կշռում էր 39 կգ:

GettyImages 52103226 960x1219 - Օդրի Հեփբերնի մասին ֆիլմ է նկարահանվում. հայտնի է, թե ով կմարմնավորի նրան

Լուրը, որ 20-րդ դարի Հոլիվուդի աստղին կմարմնավորի Ռունի Մարան, հունից հանել է «Emily in Paris»-ի աստղ Լիլի Քոլինզի երկրպագուներին: Մեկ անգամ չէ, որ Լիլիի մասին ասվել է, որ նա զարմանալիորեն նման է Օդրիին, իսկ ինքը՝ դերասանուհին, մեկ անգամ չէ, որ կրկնել է 20-րդ դարի նորաձև կերպարի ոճը և սեր խոստովանել դերասանուհուն: Ուստի շատ երկրպագուներ վրդովվել են, որ ռեժիսորը ընտրել է Ռունի Մարային:

«Լիլի Քոլինզն ամեն ինչ արեց, բացի Օդրի Հեփբերնի մասին կենսագրական ֆիլմում նկարահանվելուց: Գիտեմ, որ նա զայրացած է, որ Ռունի Մարան առաջ է անցել իրենից»,- գրում է Twitter-ի օգտատերը:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ