Logo

Օգանան ընդամենը 9 ամսական էր, երբ Կասպարովը նորամուտը նշեց ՀՀ գավաթի մրցաշարում

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 12.03.2020Հայկական ֆուտբոլ
89552471 710570629479764 413932055882104832 o - Օգանան ընդամենը 9 ամսական էր, երբ Կասպարովը նորամուտը նշեց ՀՀ գավաթի մրցաշարում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:48

-

-

VBet Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումներն անցան մրցաշարին հատուկ համառ պայքարում: Միայն պատասխան հանդիպումներից հետո հայտնի կդառնան պատվավոր մրցանակի խաղարկության եզրափակչի մասնակիցները:

VBet Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ VBet Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումներում դաշտի տերերն ու հյուրերը նվազագույն հաշվով մեկական հաղթանակ տոնեցին: Գավաթի ընթացիկ խաղարկությունում կայացած 16 հանդիպումներից 7-ում հաջողությունն ուղեկցել է դաշտի տերերին, 8-ում հաղթել են հյուրերը, մեկն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի:

89774540 710570892813071 2690205976199430144 o 960x663 - Օգանան ընդամենը 9 ամսական էր, երբ Կասպարովը նորամուտը նշեց ՀՀ գավաթի մրցաշարում

2 խաղում խփվեց 2 գոլ: Կայացած 16 հանդիպումներում արդեն գրանցվել է 54 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,37 գոլ):

2․ «Արարատ-Արմենիան» գավաթի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 3-րդ խաղում էլ հաղթանակ տոնեց՝ 17 գնդակով հանդիսանալով մրցաշարի ամենաարդյունավետ թիմը: «Արարատ-Արմենիան» գավաթի մրցաշարերում արդեն 9 խաղ անպարտելի է՝ տոնելով 6 հաղթանակ, 3 հանդիպում ավարտելով ոչ-ոքի: Վերջին պարտությունը գավաթի մրցաշարում «Արարատ-Արմենիան» կրել է 2017թ. հոկտեմբերի 11-ին՝ 0-4 հաշվով զիջելով «Գանձասար-Կապանին»: Նշենք, որ այդ ժամանակ թիմը հանդես էր գալիս Առաջին խմբում «Ավան Ակադեմիա» անվամբ:

3․ «Նոան» էլ գավաթի ընթացիկ խաղարկությունում 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ բոլորն էլ նվազագույն հաշվով: «Նոան» պայքարը շարունակող թիմերից միակն է, որը գավաթի ընթացիկ մրցաշարում դեռ գոլ բաց չի թողել:

89381184 907707643018701 8367781836725682176 n - Օգանան ընդամենը 9 ամսական էր, երբ Կասպարովը նորամուտը նշեց ՀՀ գավաթի մրցաշարում

Վադիմ Բորեց․ «Հանգստություն չպետք է լինի․ երկրորդ խաղն ավելի ծանր է լինելու» (տեսանյութ)

4․ «Ուրարտուն» գավաթի ընթացիկ խաղարկությունում առաջին պարտությունը կրեց՝ ընդհատելով անպարտելի 5 խաղերի շարքը: Մինչ այդ, «Ուրարտուն» վերջին անգամ խաղադաշտից պարտված էր հեռացել 2018թ. ապրիլի 17-ին՝ կիսաեզրափակչի պատասխան խաղում նվազագույն հաշվով զիջելով «Ալաշկերտին»:

«Ուրարտուն» գավաթի ընթացիկ խաղարկությունում նաև առաջին գոլը բաց թողեց: Գավաթի մրցաշարերի նախորդ 4 հանդիպումներում «Ուրարտուի» դարպասն անառիկ էր մնացել: Իսկ մինչ այդ վերջին գոլն «Ուրարտուն» բաց էր թողել 2018թ. հոկտեմբերի 24-ին «Արարատի» հետ կայացած քառորդ եզրափակիչ առաջին խաղի 78-րդ րոպեին, որում հաղթել էր 3-1 հաշվով: Մինչև «Նոայի» հետ խաղի 29-րդ րոպեին բաց թողած գոլը, «Ուրարտուի» դարպասը 430 րոպե շարունակ անառիկ էր մնացել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ