«Նոայի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը կարծիք է հայտնել Հայաստանի գավաթի եզրափակիչում «Արարատ-Արմենիայի» դեմ խաղի մասին:
«Իհարկե, կարող է օգնել այն հանգամանքը, որ մրցաշրջանում 2 անգամ հաղթել ենք «Արարատ-Արմենիային», բայց գավաթի եզրափակիչը լրիվ այլ է լինելու:
Միայն լավ բաներ կարող եմ ասել «Արարատ-Արմենիայի» մասին: Նրանք ունեն լավ թիմ և ֆուտբոլիստներն էլ բարձր մակարդակի են: Եզրափակիչում հանդիպելու են մրցաշրջանի լավագույն 2 թիմերը:
Իմ փորձից կարող եմ ասել, որ եթե ամեն ինչ փոխում ես ու սկսում զրոյից, կարող է շատ բարդ լինել: Մրցարջանի մեկնարկից առաջ քիչ ժամանակ ունեինք նախապատարստվելու համար, բայց ակումբում բոլորը որևէ սխալ թույլ չտվեցին: Այստեղ հավաքված են հաղթողի մտածելակերպով մարդիկ: Նույնիսկ առաջնությունից հետո գավաթն էլ հաղթելու դեպքում միևնույն է մյուս մրցաշրջանը սկսելու ենք հաղթանակների ծարավով»:
«Նոա» – «Արարատ-Արմենիա» եզրափակիչը կկայանա մայիսի 13-ին և կմեկնարկի 19:00-ին: Խաղը ցուցադրվելու է «Ֆասթ Սպորտի» ուղիղ եթերում: