Logo

Օգյուստ Ռոդեն և Կամիլ Կլոդել. սիրուց ատելություն մեկ քայլ է

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 13.06.2017ՄՇԱԿՈՒՅԹ
1296 1cc755ae5bd2dee - Օգյուստ Ռոդեն և Կամիլ Կլոդել. սիրուց ատելություն մեկ քայլ է

Սրվող լարվածություն

Լարվածությունը սրվում է, երբ Ռոդենի կինն այցելում է Կամիլին ու աղջկան մեղադրանքներ ներկայացնում: Կլոդելը հասկանում է, որ այլևս չի կարող այսպես ապրել ու նորից Ռոդենի առջև դնում է պայման. «Կա’մ ես, կա’մ նա»: Ռոդենն ու Կամիլը վերջնականապես բաժանվում են:

Ռոդենին մոռանալու համար Կամիլը սկսում է հանդիպել Կլոդ Դեբյուսիի հետ: Դեբյուսին շատ էր սիրում Կամիլին, բայց գիտեր, որ նա երբեք իրենը չի լինի: Կլոդելն անբուժելի սիրահարված էր Ռոդենին, իսկ Կլոդին մի քանդակ է նվիրում՝ «Վալս»:

.jpg - Օգյուստ Ռոդեն և Կամիլ Կլոդել. սիրուց ատելություն մեկ քայլ է

Կործանման եզրին

Քանդակագործությունը շատ թանկ հաճույք էր այն ժամանակներում, իսկ եթե հաշվի առնենք, որ Կլոդելի քանդակները չէին վաճառվում, պատկերացրեք՝ ինչ ֆինանսական դժվարություններ ուներ նա:
1902 թ. նրան առաջարկում են Պրահայում ցուցադրել աշխատանքները, բայց իմանալով, որ այնտեղ կլինի նաև Ռոդենը՝ մերժում է. «Ես չեմ պատրաստվում այլևս թույլ տալ այդ խաբեբային ծաղրել ինձ»:

Auguste Rodin - Օգյուստ Ռոդեն և Կամիլ Կլոդել. սիրուց ատելություն մեկ քայլ է

Սիրում էր, կարոտում էր, նեղանում էր, ներում էր, կատաղում էր, չարանում, խանդում, ատում ու նորից սիրում… Կամիլի հոգեկան վիճակը կայուն չէր արդեն: Նա մեկուսանում է մարդկանցից, փակվում իր մեջ: Կլոդելը տառապում էր այն համոզմամբ, որ բոլորը իրեն հետապնդում են, հատկապես նախկին սիրեկանը՝ Ռոդենը:
1913 թ. Կամիլին կլինիկա են տեղափոխում: 1917 թ. Ռոդենը ամուսնանում է իր երեխայի մոր՝ Ռոզա Բյորեի հետ, բայց կես ամիս անց կինը մահանում է:Քիչ անց մահանում է նաև Կամիլի մեծ սերը և աշխարհի մեծ քանդակագործը՝ Ռոդենը՝«Մտածող մարդը»:

800px The Thinker Rodin - Օգյուստ Ռոդեն և Կամիլ Կլոդել. սիրուց ատելություն մեկ քայլ է

Ինքը՝ քանդակագործուհին մահանում է 1943 թ.՝ հոգեբուժական կլինիկայում 30 տարի անցկացնելուց հետո՝ Ռոդենի մահվան հետ չհաշտված ու նրան հավերժ սիրելով:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ