Logo

Օհան Դուրյան. «Աշխարհում որքան բան կա, որ չգիտենք ու չենք էլ հասցնի իմանալ»

00:39 / 08.09.2024Լուրեր
null

«Երաժշտությունն իմ աշխարհն է, իմ տարերքը, նվագավարությունը՝ կոչումս: Դիրիժորի իմ ճամփին չափանիշ են եղել Տոսկանինին ու ֆոն Կարայանը, բայց իմ ամենամեծ ուսուցիչը նորին մեծություն երաժշտությունն է... այն բոլոր կոմպոզիտորները միասին, որոնց կոթողային գործերը փորձել եմ մեկնաբանել իրենց մտահղացման հանգույն և իմ հոգուց բխեցնելով»,- ասում էր աշխարհի 100-ից ավելի նվագախմբերի վահանակի մոտ կանգնած աշխարհահռչակ մաեստրոն` «արվեստի ասպետ» Օհան Դուրյանը: Համերգների ժամանակ նա չէր օգտվում պարտիտուրից ու դիրիժորական փայտիկից` նախընտրելով իր խոսուն ձեռքերի լեզուն: Արտասահմանյան մամուլը նրան համեմատում էր Բերնսթայնի, Կարայանի ու Տոսկանինիի հետ: Սեպտեմբերի 8-ին Օհան Դուրյանը կդառնար 102 տարեկան: 

Երուսաղեմում ծնված և կրթված, Փարիզում ու Վիեննայում արվեստը կատարելագործած դիրիժորն իր ապագան կապեց հայրենիքի, այն ժամանակ Խորհրդային Հայաստանի հետ: Քանի որ երկու աստղ նույն ազգանունով երկնակամարում փայլել չէին կարող, Հովհաննես Խաչատրյանը դարձավ Օհան Դուրյան: «Fast News Culture»-ն առանձնացրել է հայ մեծանուն դիրիժորի խոհերը կյանքի մասին:

Ապրել դժվար

Եվ արվեստում, և արվեստից դուրս միշտ իրատեսորեն եմ նայել իմ բոլոր նվիրումներին, առանց չափազանցումների ու առանց գերագնահատումի: Արել եմ այն, ինչը եղել է ազնիվ և ինչը սիրել եմ խորապես: Կյանքում հեշտ ուղիներ չեմ փնտրել ոչ այն պատճառով, որ չեմ կամեցել, այլ որովհետև ես չէի ծնվել հեշտ ապրելու համար:

Միայնություն` առանց կեցվածքի

Շրջապատում ես այնպիսին եմ, ինչպիսին կամ: Դիվանագիտություն ասվածն ինձնից հեռու է յոթ սարով: Ինչ ասում եմ կամ անում, հոգուս թելադրանքով է, ներքին մղումով, անկեղծ ու անմիջական: Երբեք չեմ սիրել կեցվածք ընդունել: Հաճույք եմ ստանում անկեղծ մարդկանցից, անշահախնդիր հարաբերություններից, անսուտ ու ազնիվ արվեստից: Սիրում եմ իմացականությունն ու խոհականությունը, սակայն գերադասում եմ հաճախ շփվել հուզական, անմիջական մարդկանց հետ: Ճշմարտության իրենց փնտրտուքի մեջ նրանք կեցվածք չեն ընդունում:

Երջանկության մասին

Ես երջանիկ մարդ եմ իմ կրած բոլոր մեծ ու փոքր դառնություններով հանդերձ:

Երբ խոսում եմ

Ընդհանրապես չեմ կարողանում, գուցե ճիշտ է ասել՝ չեմ սիրում շատ խոսել, արտահայտվել, պատմել: Այդպես է: Հաղորդակցվող ու խոսքաշեն եմ, երբ նվագախմբի առջև եմ, երաժիշտների հետ, աշխատանքի, փորձերի ժամանակ: Ավելի հաճախ խոսում եմ... լռությամբ, շարժումներով ու դիմախաղով` նվագարարելիս, երբ ազատորեն բացում եմ հոգուս դռները: Կյանքում երբեք այդպես չեմ կարող արտահայտվել: Ինքնամփոփ, անհաղորդ կամ լռակյաց չեմ, բայց շատերի պես անկաշկանդ, արագ ու հապճեպ ինքնաբացահայտվող էլ չեմ:

Մեծագույն հարստությունը

Մարդու մեծագույն հարստությունը համարում եմ հավատը` առողջ, բանական, ապրեցնող: Ինչպե՞ս կարելի է չհավատալ այն հզոր, գերագույն, ամենաստեղծ ուժին, որ կա մեզնից անկախ, մեզնից դուրս և տնօրինում է մեր կյանքն ու ճակատագիրը: Ինչ է մարդ կոչում այդ ուժը` Աստվա՞ծ, տիեզերական ոգի՞, թե՞ մեկ այլ բան, կարևոր չէ: Պետք չէ որոշակիացնել... Պետք է հավատալ:

Իմ ուսուցիչը

Հաճախ անուններ ենք փնտրում, թե ովքեր են եղել մեր ուսուցիչները` երևի մեր երախտիքն արտահայտելու համար: Դիրիժորի իմ ճամփին ուղենիշ են եղել Սինգըրը, Պֆեֆերը, Դեզորմիերը, Մարտինոնը: Չափանիշ են եղել Ֆուրտվենդլերը, ֆոն Կարայանը, Տոսկանինին: Բայց իմ ամենամեծ ուսուցիչը Նորին մեծություն երաժշտությունն է... այն բոլոր կոմպոզիտորները միասին, որոնց կոթողային գործերը փորձել եմ մեկնաբանել իրենց մտահղացման մեծագույն հանգույն և իմ հոգուց բխեցնելով: Մարդն իր ողջ կյանքում սովորում է: Սովորում է` երբեք չդադարելով զարմանալ: Աշխարհում որքան բան կա, որ չգիտենք ու չենք էլ հասցնի իմանալ:

Ապրել հանուն
Երաժշտության մեջ է կյանքիս իմաստը: Եվ երջանիկ եմ, որ հնարավորություն ունեցա այդ մեծագույն զգացումն ամենուր և բազմիցս պարգևել վաստակիս իրական գնահատողին` հանդիսատեսին:

Երբ հոգնում եմ

Իմ աշխույժն ու տրտմությունը չափից դուրս մոտ են իրար: Երբ շատ հոգնած եմ լինում կամ ինչ-որ պատճառով վրդովված, խուսափում եմ մարդկանցից: Երբ տրամադրության անկումներ եմ ունենում, միակ փրկությունս շփումն է մեր այգու ծառ ու ծաղկի և իմ սիրասուն կենդանիների հետ:

Ներքին ցնծություն

Երաժշտական աշխարհում իմ տևական գործունեության ընթացքում շփվելով բազում կոլեկտիվների հետ, աշխատելով տարբեր երկրների, տարբեր ազգերի երաժիշտ-կատարողների հետ` ստեղծագործական փոխընկալման առումով ամենից մեծ բավականությունը ստացել եմ Գերմանիայում: Լայպցիգում` «Գևանդհաուզ» ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ աշխատելիս յուրաքանչյուր համերգ ինձ համար եղել է իսկական ցնծություն: Չէի կամենա ամեն ինչ վերագրել նվագարարի իմ իմացությանը: Ես աշխատում էի պրոֆեսիոնալ երաժիշտների հետ...

Մտերիմ ու հոգեմոտ

Մտերիմ ու հոգեմոտ եղա ներկա և բացակա բոլոր մեծերին, ինձ գտա իրենց աշխարհում և իրենց կողքին, բայց ոչ երբեք` «տիտղոսավորների» ու «մեծավորների», ովքեր, ցավոք, հաճախ իրենց անարդար դերակատարումն են ունենում մեր ու մեզպեսների կյանքում:

Սկզբնաղբյուրը՝ Newmag

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Լրահոս

11:25 / 28.07.2025 • Շախմատ

Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ վետերանների փոխչեմպիոն

10:54 / 28.07.2025 • Ֆուտբոլ

«Ալ Նասրը» մարզական նոր տնօրեն է նշանակել

Պաշտոնական
10:20 / 28.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Բիչախչյանի ասիստն ու «Լեգիայի» հաղթանակը

00:58 / 28.07.2025 • Ֆուտբոլ

Դի Մարցիո. Կադիմյանը կարիերան կշարունակի Իտալիայում

00:19 / 28.07.2025 • Ֆորմուլա 1

fastnews-photo-icon
«Մաքլարենը» երրորդ անընդմեջ Գրան պրիում դուբլ է գրանցել

23:50 / 27.07.2025 • Ֆուտբոլ

Հարոյանի նորամուտը Հունգարիայի առաջնությունում. «Կազինցբարցիկան» պարտվեց Հարությունյանի «Պուշկաշ Ակադեմիային»

23:27 / 27.07.2025 • Ֆուտբոլ

La Gazzetta dello Sport. «Ինտերի» ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխվել «Բետիս»

22:56 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Կանանց Անգլիայի հավաքականը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն

22:50 / 27.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Միլանը» հարցում է ուղարկել «Ռեալին»

21:56 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Տեն Հագի գլխավորությամբ «Բայերն» առաջին հաղթանակը տարավ

21:21 / 27.07.2025 • Ֆուտբոլ

Sky Sport. Երեք ակումբ հետաքրքրված է Մյուլերի ծառայություններով

20:54 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Բրազիլիայի հավաքականի դարպասապահը հանդես կգա ԱՊԼ-ում

Պաշտոնական
20:22 / 27.07.2025 • Սուսերամարտ

Յանա Եգորյանը` աշխարհի եռակի չեմպիոն

19:55 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. «Բավարիան» խոշոր գումարով ձեռք կբերի Դիասին

19:24 / 27.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. ՄՅՈՒ-ն առաջարկ է ստացել Անտոնիի տեղափոխության համար

18:43 / 27.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Գամբոշը կհեռանա «Նոայից»

18:25 / 27.07.2025 • Ֆուտբոլ

«Ռեալի» ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Գերմանիայում

Պաշտոնական
17:40 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ալաշկերտը» հաստատեց վենեսուելացի վինգերի տրանսֆերը

Պաշտոնական
17:27 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Արսենալը» «Նյուքասլի» դեմ խաղում 84-րդ րոպեին հաղթանակ կորզեց

17:03 / 27.07.2025 • Հրաձգություն

fastnews-photo-icon
Գոռ Խաչատրյանը` Եվրոպայի չեմպիոն, Հայկ Մինասյանը` փոխչեմպիոն

16:44 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. «Ալ Նասրը» համաձայնեցրել է Ֆելիքսի տրանսֆերը

16:22 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Մանչեսթեր Սիթիի» երկրորդ թիմի վինգերը տեղափոխվել է «Բայեր»

Պաշտոնական
15:57 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
19 և 17-ամյա ֆուտբոլիստների գոլերը հաղթանակ պարգևեցին «Բարսելոնային»

15:24 / 27.07.2025 • Ֆուտբոլ

The Athletic. Ինչու «Արսենալը» հրաժարվեց Շեշկոյից և ձեռք բերեց Դյոկերեշին

14:34 / 27.07.2025 • Խառը մենամարտեր

fastnews-video-icon
Ծառուկյանը` Մախաչևի քաշային կարգ տեղափոխվելու հնարավորության մասին

14:13 / 27.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Ալաշկերտը» խոշոր գումար է վճարել 18-ամյա վենեսուելացու տրանսֆերի համար

13:39 / 27.07.2025 • Ֆուտբոլ

Էմերսոնը «Միլանից» տեղափոխվել է «Ֆլամենգո»

Պաշտոնական
13:21 / 27.07.2025 • Խառը մենամարտեր

fastnews-video-icon
Ծառուկյանը գրազ է առաջարկել Տոպուրիային

12:43 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Սպասվող ուշագրավ իրադարձություններ ու ռեկորդներ Fastex Պրեմիեր լիգայի 2025/26թթ. մրցաշրջանում

Բացառիկ
12:23 / 27.07.2025 • Բռնցքամարտ

fastnews-video-icon
Բռնցքամարտի աղջիկների Հայաստանի հավաքականը 7 մեդալ է նվաճել պատանեկան ԵԱ-ում

12:08 / 27.07.2025 • Բասկետբոլ

Լուկա Դոնչիչը կարևոր հարցով հեռացել է Սլովենիայի հավաքականի ճամբարից

11:42 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Ինտեր Մայամին» առանց Մեսիի չի հաղթել

11:24 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ֆերնանդեշի դուբլը հաղթանակ է պարգևել «Մանչեսթեր Յունայթեդին»

11:07 / 27.07.2025 • Ֆուտբոլ

Սևիկյանը քիչ խաղաժամանակ է ստացել, «Ֆերենցվարոշն» առաջնությունը սկսել է ոչ-ոքիով

10:49 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Ցրվենա Զվեզդան» 7 գոլ է խփել, Թիկնիզյանը մասնակցել է ամբողջ խաղին

10:17 / 27.07.2025 • Խառը մենամարտեր

fastnews-video-icon
UFC. Դե Ռիդերը հաղթել է Ուիթաքերին

03:07 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Սաուդյան միջամտություն. Ֆելիքսի ապագան կտրուկ փոխվելու շեմին է

00:45 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Նապոլին» նոր դարպասապահ ունի

Պաշտոնական
00:28 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Սարսափելի վթարից հետո առաջին խաղում Մայքլ Անտոնիոն 2 գոլ է խփել

00:12 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Քեյնի անհավատալի կասեցումը մարզման ժամանակ

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ