Լեգենդար ազատոճային ըմբիշ Ջորդան Բարոուզը սոցցանցերում հրապարակում է արել՝ հայտնելով մարզական քաղաքացիությունը փոխելու մասին.
«Երկար խորհելով և տեսնելով, թե ինչպես են դա անում մյուսները՝ որոշել եմ հետաքրքիր տրանսֆեր անել։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ հավաքականին, որ շանս տվեց այնպիսի երիտասարդի, ինչպիսին ես էի։
Այժմ ուղևորվում եմ հիասքանչ կղզի Ճամայկա։ Ժամանակն է կարմիրը, սպիտակն ու կապույտը փոխելու սևով ու կանաչով»,- գրել է Բարոուզը։
36-ամյա Բարոուզը 2012թ. Լոնդոնում դարձել է Օլիմպիական չեմպիոն։ Նա նաև 6-ական ոսկե մեդալ է նվաճել աշխարհի ու Պանամերիկյան առաջնություններում։


