Իսպանիայի բռնությունների դեմ պայքարի կոմիտեն առաջարկել է 6 հազար եվրո տուգանել «Ռայո Վալյեկանոյի» այն երկրպագուին, որը Լա լիգայի 23-րդ տուրի մրցավեճում աչքի էր ընկել «Սևիլիայի» կիսապաշտպան Լուկաս Օկամպոսի նկատմամբ տգեղ արարքով:
Առաջին շարքում նստած անչափահաս երկրպագուն տգեղ արարք էր թույլ տվել, երբ Օկամպոսը պատրաստվել էր գնդակը եզրից մտցնել խաղի մեջ:
Բացի տուգանքից, կոմիտեն առաջարկել է երիտասարդ երկրպագուին 1 տարի ժամկետով զրկել ստադիոն այցելելու իրավունքից:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Վալյեկաս» ստադիոնում կայացած մրցավեճում «Սևիլիան» հաղթել էր 2-1 հաշվով:

-8.jpg)
