«Արսենալը» ձեռք է բերել «Վալենսիայի» պաշտպան Քրիստիան Մոսկեռային, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։
Transfermarkt-ի տվյալներով` «Զինագործները» 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը գնել են 15 միլիոն եվրոյով։
Մոսկեռան «Վալենսիայում» 90 խաղում 1 գոլ է խփել։ Նա 2024թ. Փարիզում Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է օլիմպիական չեմպիոն։
Welcome to The Arsenal, Cristhian Mosquera 💫
— Arsenal (@Arsenal) July 24, 2025


