Logo

Օլիմպիական եռակի չեմպիոն Տարեյ Բյոն կավարտի կարիերան

19:34 / 24.01.2025• Ձմեռային մարզաձևեր
Պաշտոնական
null

Բիաթլոնի աշխարհի գավաթի խաղարկության Անտհոլցի փուլում սպրինտ մրցաձևը հաղթելուց հետո լեգենդար Տարեյ Բյոն հայտարարել է, որ 2024/25 մրցաշրջանից հետո կավարտի կարիերան, գրում է NRK-ն։

«Ինքս ինձ խոսք էի տվել, որ եթե հաջորդ անգամ հաղթեմ որևէ մրցավազքում, կավարտեմ կարիերաս։ Հանդերձարանում կնոջս` Գիտային, նամակ ուղարկեցի, որ այժմ բոլորին ամեն ինչ կպատմեմ ու կբարձրաձայնեմ։

Շատերը խոսում են Օլիմպիական խաղերի մասին, սակայն ամբողջ ձմռան ընթացքում մտածում էի կարիերաս ավարտելու մասին։ Այս մրցաշրջանում աշխարհի լավագույն բիաթլոնիստներից մեկն էի և ցանկանում եմ հենց այդ կարգավիճակում հեռանալ։ Այժմ երազում եմ տանն ընտանիքիս և Գիտայի հետ շատ ժամանակ անցկացնելու մասին»,- նշել է 36-ամյա մարզիկը։

Տարեյ Բյոն Օլիմպիական եռակի, աշխարհի 11-ակի չեմպիոն է, մեկ անգամ էլ դարձել է աշխարհի գավաթի խաղարկության հաղթող։

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ կարիերան ավարտելու մասին հայտարարել էր Տարեյ Բյոյի կրտսեր եղբայրը` Օլիմպիական 5-ակի, աշխարհի 20-ակի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության 5-ակի հաղթող Յոհանես Բյոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ