Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանն այս պահի դրությամբ ունի 15 մասնակից, հաղորդում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Խաղերին մասնակցելու իրավունք է ստացել նաև վազորդ Ալիսոն Հալվերսոնը: Ամերիկաբնակ մարզուհին հանդես կգա 100 մետր վազքում։
Օլիմպիական խաղերին մասնակցության հնարավորություն ունի նաև եռացատկորդ Լևոն Աղասյանը, եթե հունիսի 26-ին Կապանում անցկացվող միջազգային վարկանիշային մրցաշարում ցույց տա համապատասխան արդյունք։
Հիշեցնենք, որ Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում Փարիզ-2024-ին մասնակցելու են նաև հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), ըմբիշներ Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճ, 67 կգ), Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ոճ, 77 կգ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճ, 97 կգ), Արսեն Հարությունյանը (ազատ ոճ, 57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+102 կգ), բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ), լողորդներ Արթուր Բարսեղյանը (ազատ ոճ, 100մ) և Վարսենիկ Մանուչարյանը (բաթերֆլայ, 100մ)։


