Logo

Օլիմպիական խաղերում մեդալ նվաճած մարզիկները Հայաստանի հավաքականի անվանական մարզաշապիկներ են նվեր ստացել

21:19 / 07.09.2024Այլ մարզաձևեր
null

Հայաստան - Լատվիա Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի առաջին տուրի հանդիպումից առաջ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում մեդալ նվաճած մարզիկներին նվիրել է Հայաստանի հավաքականի անվանական մարզաշապիկներ, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընթացող հանդիպմանը ներկա են Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ըմբշամարտ, 97 կգ), Արթուր Դավթյանը (սպորտային մարմնամարզություն, հենացատկ) և Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ըմբշամարտ, 77 կգ)։ Առաջին խաղակեսից հետո Հայաստանի հավաքականը հաղթում է 2-1 հաշվով։

Հիշեցնենք, որ Փարիզում կայացած Օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանը և Արթուր Դավթյանը դարձել էին արծաթե մեդալակիր, իսկ Մալխաս Ամոյանն արժանացել էր բրոնզե մեդալի։ Օլիմպիական փոխչեմպիոն էր դարձել նաև ծանրորդ Վարազդատ Լալայանը (+102 կգ)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ