Հայ մարմամարզիկներն առանձին վարժությունների եզրափակիչի ուղեգիր են նվաճել Սլովենիայի Մարիբոր քաղաքում մեկնարկած Եվրոպայի երիտասարդական Օլիմպիական փառատոնում:
Համլետ Մանուկյանը եզրափակիչ դուրս եկավ նժույգ թափերի և օղակների վարժություններում: Նժույգ թափերի պայքարում եզրափակիչի ուղեգիր նվաճեց նաև Մամիկոն Խաչատրյանը, իսկ Ռոբերտ Գյուլումյանը կփորձի մեդալ նվաճել ազատ վարժությունում:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Հայաստանի հավաքականը երրորդ տեղն էր գրավել թիմային պայքարում:


