Հայ մարմնամարզիկ Ռոբերտ Գյուլումյանը Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդական Օլիմպիական փառատոնի ազատ վարժություններում դարձավ բրոնզե մեդալակիր: Հայաստանի ներկայացուցիչը վաստակեց 13,066 միավոր:
Առանձին վարժությունների եզրափակիչներում ելույթ կունենան նաև Համլետ Մանուկյանը (նժույգ թափեր, օղակներ) և Մամիկոն Խաչատրյանը (նժույգ թափեր):
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երրորդ տեղն էր գրավել թիմային պայքարում:


