Logo

«Օլիմպիայի» ավագ Ագուստին Դոֆոն գիտակցությունը կորցրել է խաղադաշտում ստացած հարվածից հետո

14:43 / 19.08.2025Ֆուտբոլ
null

Լյուբլյանայի «Օլիմպիայի» ավագ Ագուստին Դոֆոն «Կոպերի» դեմ Սլովենիայի առաջնության 5-րդ տուրի խաղի առաջին կեսում կորցրել է գիտակցությունը, ինչից հետո փոխարինվել է, հայտնում է Sportal-ը:

Խաղային դրվագում արգենտինացի հենակետայինը հարված է ստացել գլխին և կարճ ժամանակով կորցրել է գիտակցությունը: Բարեբախտաբար, վնասվածքը լուրջ չի եղել, և Դոֆոն կարողացել է ինքնուրույն հեռանալ խաղադաշտից:

Ակումբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Դոֆոն հիվանդանոցում հետազոտություններ է անցել, և նրա հետ ամեն ինչ կարգին է: Այս պահին պարզ չէ՝ նա կկարողանա՞ մասնակցել «Նոայի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղին, թե՞ ոչ:

Ագուստին Դոֆոն «Օլիմպիայի» առանցքային խաղացողներից է. նա 2024/25 մրցաշրջանում թիմի կազմում մասնակցել է 48 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում:

«Նոայի» դեմ օգոստոսի 21-ին կայանալիք տնային խաղին նախորդած տնային հանդիպումն «Օլիմպիան» պարտվել է 1-3 հաշվով:

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ