Մյունխենի «Բավարիայի» նախագահ Օլիվեր Կանը խոսել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր տրանսֆերի մասին:
«Մենք այս հարցը քննարկել ենք։ Եթե դա չանեինք, մեր գործը լավ չէինք կատարի։ Անձամբ ես կարծում եմ, որ Կրիշտիանու Ռոնալդուն այս մոլորակի մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է։
Սակայն մենք եկել ենք այն եզրակացության, որ, չնայած մեր հարգանքին, այս իրավիճակում Ռոնալդուն չի տեղավորվի «Բավարիայի» փիլիսոփայության մեջ»,- Կանը հայտնել է Bild-ին:
Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվողը հուլիսի 25-ին վերադարձել էր Մանչեսթեր: Ոչ պաշտոնական տեղեկություններով, հուլիսի 26-ին Ռոնալդուն ապագայի վերաբերյալ քննարկում է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության և գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ:


