Մյունխենի «Բավարիայի» գործադիր տնօրեն Օլիվեր Կանն անդրադարձել է թիմի հիմնական դարպասապահ Մանուել Նոյերի խոսքերին:
«Մանուելի խոսքերը չեն համապատասխանում ավագի կարգավիճակին ու «Բավարիայի» արժեքներին: Նրա հայտարարությունը ճիշտ պահին չէր, քանի որ առաջիկայում կարևոր խաղեր կան: Լուրջ խոսակցություն կանցկացնենք նրա հետ»,- լեգենդար դարպասապահի խոսքը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ Մանուել Նոյերը դժգոհություն էր հայտնել իր ընկեր, մյունխենյան ակումբի դարպասապահների արդեն նախկին մարզիչ Տոնի Տոպալովիչի հեռացման վերաբերյալ: 42-ամյա գերմանացին «Բավարիայում» աշխատում էր 2011 թվականից:


