Logo

Օլիվեր Կանը նշել է Էրլինգ Հոլանդին ձեռք չբերելու պատճառը

22:16 / 07.03.2023ՍՊՈՐՏ
null

Մյունխենի «Բավարիայի» տնօրենների խորհրդի նախագահ Օլիվեր Կանը նշել է նախորդ տարվա ամռանը նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերային իրավունքը Դորտմունդի «Բորուսիայից» ձեռք չբերելու պատճառը:

«Հոլանդի հետ պայմանագիր կնքելը հիանալի քայլ կլիներ, բայց մենք մտադիր չէինք որևէ բան անել, որը կվտանգեր մեր ֆինանսական կայունությունը: Այժմ «Բավարիան» պարտքեր չունի»,- Օլիվեր Կանի խոսքը մեջբերում է L’Equipe-ը:

Հիշեցնենք, որ 22-ամյա Հոլանդը 60 միլիոն եվրոյով տեղափոխվել էր անգլիական «Մանչեսթեր Սիթի», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 34 խաղում խփել է 33 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ