Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Չառլզ Օլիվեյրան հայտարարել է, որ պատրաստ է լինել այդ դիվիզիոնում չեմպիոն Իսլամ Մախաչևի ու հավակնորդ Արման Ծառուկյանի ռևանշ մենամարտի ապահովագրողը:
«Ես այնտեղ եմ լինելու, նստելու եմ վանդակի մոտ: Եվ եթե UFC-ին ցանկանա, որ ես ապահովագրեմ այդ մենամարտը, ապա ինչո՞ւ ոչ»,- բրազիլացու խոսքն է մեջբերում TNT Sports:
Ծառուկյանի ու Մախաչևի միջև մենամարտը դառնալու է UFC 311-ի գլխավոր իրադարձությունը: Այն նախատեսված է 2025 թվականի հունվարի 18-ին Լոս Անջելեսում:
Արմանի ու Իսլամի միջև առաջին մենամարտը կայացել է 2019 թվականին և մրցավարների որոշմամբ ավարտվել Մախաչևի հաղթանակով: