Logo

Օլիվիե Ռուստենը լքում է Balmain-ը 14 տարի անց

17:49 / 06.11.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ֆրանսիական նորաձևության տանը 14 տարի անցկացնելուց հետո Balmain-ի ստեղծագործական տնօրեն Օլիվիե Ռուստենը որոշել է հրաժեշտ տալ բրենդին։ Նրա ղեկավարության տարիներին ընկերությունը վերածվեց համաշխարհային նորաձևության հսկայի՝ ներգրավելով այնպիսի հայտնիների, ինչպիսիք են Քիմ Քարդաշյանը, Բիյոնսեն և այլ աստղեր։

Ռուստենը դարձավ Փարիզի նորաձևության պատմության ամենաերիտասարդ ստեղծագործական տնօրենը՝ Իվ Սեն Լորանի օրերից ի վեր, և միաժամանակ՝ առաջին սևամորթ դիզայները, որը ղեկավարեց ֆրանսիական նորաձևության տան բոլոր բաժինները։

«Անչափ հպարտ եմ մեր միասին կատարած աշխատանքի համար և շնորհակալ՝ Balmain-ի թիմին, որը տարիների ընթացքում դարձավ իմ ընտանիքը։ Այս տունը եղել է իմ կյանքում ամենակարևոր փուլերից մեկը։ Շնորհակալ եմ պարոն Մոհամեդ Ռաշիդին և Մատեո Սգարբոսային՝ իրենց հավատքի ու աջակցության համար։ Այս հիշողություններն ինձ հետ են մնալու միշտ», – ասել է դիզայները Vogue-ի հետ զրույցում։

Նախքան Balmain-ին միանալը, Ռուստենը սովորել էր Փարիզում և փորձ է ձեռք բերել Ռոբերտո Կավալիի մոտ։ Նրա ստեղծագործական ոճը ձևավորվել է Քրիստոֆ Դեկարնինի հետ աշխատանքային շրջանում, որը դիզայներին աջակցել էր դեռ 2009-ից։

Երբ 2011-ին՝ ընդամենը 24 տարեկանում, Ռուստենը նշանակվեց Balmain-ի ստեղծագործական տնօրեն, նա նոր շունչ հաղորդեց բրենդին։ Նրա նախաձեռնությամբ կատարվեցին մի շարք հաջող նախագծեր՝ ներառյալ 2015-ի հանրահայտ H&M x Balmain համատեղ հավաքածուն։ 2025-ի հոկտեմբերին դիզայները ներկայացրեց իր վերջին հավաքածուն՝ նշելով տան 80-ամյակը։

Ռուստենի հեռացմամբ ավարտվում է Balmain-ի պատմության առանձնահատուկ մի շրջան, որը ձևավորեց բրենդի ժամանակակից ինքնությունը և բերեց նրան նոր բարձրունքների՝ համաշխարհային նորաձևության բեմում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ