Logo

Օլիվյե Ժիրուն՝ Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու (տեսանյութ)

19:55 / 04.12.2022Աշխարհի առաջնություն
Օլիվյե Ժիրու-ռմբարկու

Իտալիայի չեմպիոն «Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն դարձավ Ֆրանսիայի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկու։

Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում 36-ամյա գոլահարը 44-րդ րոպեին գրավեց Լեհաստանի հավաքականի դարպասը՝ խփելով 52-րդ գոլն ազգային թիմում։

Ժիրուն գերազանցեց Լոնդոնի «Արսենալի» և կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրիի ռեկորդը։ Կարիերան ավարտած լեգենդար Անրին 1997-2010-ին Ֆրանսիայի հավաքականում անցկացրել է 123 հանդիպում ու խփել 51 գոլ։

Օլիվյե Ժիրուն 2011-ին է նորամուտը նշել Ֆրանսիայի հավաքականում, որի կազմում անցկացնում է 117-րդ հանդիպումը։ Ֆրանսիայի հավաքականի պատմության երրորդ լավագույն ռմբարկուն Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանն է՝ 42 գոլ։

Ֆրանսիա - Լեհաստան խաղում ընդմիջում է: Առաջին խաղակեսից հետո աշխարհի գործող չեմպիոն ֆրանսիացիները հաղթում են նվազագույն հաշվով: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ