Logo

Օլիվյե Ժիրուն կհեռանա «Միլանից»

21:47 / 27.03.2024Ֆուտբոլ
null

«Միլանի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն ընթացիկ մրցաշրջանի վերջում կհեռանա իտալական ակումբից։

Հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում գրել է, որ 37-ամյա ֆուտբոլիստը փոխհամաձայնության է եկել MLS-ը ներկայացնող ամերիկյան «Լոս Անջելեսի» հետ։ Կողմերը կկնքեն պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչև 2025 թվականի դեկտեմբեր։

Ամերիկյան ակումբը նախորդ տարվա հոկտեմբերից հետաքրքրված է Ժիրուի ծառայություններով և վերջերս պաշտոնական առաջարկ է կատարել ֆուտբոլիստին։ «Լոս Անջելեսի» կազմում է հանդես գալիս նաև Ֆրանսիայի հավաքականում Ժիրուի նախկին թիմակից, 37-ամյա դարպասապահ Ուգո Լյորիսը։

Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուի պայմանագիրը միլանյան գրանդի հետ ավարտվելու է հունիսին, և նա նոր ակումբ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակում: Ընթացիկ մրցաշրջանում Օլիվյե Ժիրուն «Միլանի» կազմում անցկացրել է 36 հանդիպում, դարձել է 14 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ