Իտալական «Միլանի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն բանակցություններ է սկսել MLS-ը ներկայացնող ամերիկյան «Լոս Անջելես» ակումբի հետ, հայտնում է Athletic-ը:
37-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը միլանյան գրանդի հետ ավարտվելու է հունիսին, այդ պատճառով էլ նա նոր ակումբ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակում:
Հիշեցնենք, որ Օլիվյե Ժիրուն ընթացիկ մրցաշրջանում «Միլանի» կազմում անցկացրել է 36 հանդիպում, դարձել է 14 գոլի և 9 ասիստի հեղինակ:

-5.jpg)
