«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն վնասվածք է ստացել «Աթլետիկոյի» դեմ Լա լիգայի 19-րդ տուրից նախանշանակված խաղում:
𝐂𝐎𝐌𝐔𝐍𝐈𝐂𝐀𝐃𝐎 𝐌𝐄́𝐃𝐈𝐂𝐎
— FC Barcelona (@FCBarcelona_es) December 3, 2025
El jugador del primer equipo 𝐃𝐚𝐧𝐢 𝐎𝐥𝐦𝐨 sufrió una luxación en el hombro izquierdo en el partido de ayer ante el Atlético de Madrid.
Tras las pruebas realizadas, se ha optado por un tratamiento conservador.
El tiempo aproximado de… pic.twitter.com/Es0IQkk8uh
Կատալոնացին բուժզննում է անցել, ինչից հետո պարզ է դարձել, որ նրա ապաքինման համար անհրաժեշտ է 1 ամիս, և նա 2025 թվականին այլևս խաղադաշտ չի վերադառնա: Օլմոն բաց կթողնի «Բետիսի», «Այնտրախտի», «Օսասունայի» և «Վիլյառեալի» դեմ հանդիպումները:
«Բարսելոնայի» կազմում վնասվածք ունեն նաև Մարկ-Անդրե տեր Շտեգենը, Գավին և Ֆերմին Լոպեսը:


