Logo

Օլմոն կարող է անվճար հեռանալ «Բարսելոնայից»

19:54 / 10.12.2024Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն կարող է անվճար հեռանալ ակումբից, եթե «Բլաուգրանան» չկարողանա նրան գրանցել Լա լիգայի հայտացուցակում, հայտնում է Mundo Deportivo-ն։

Կատալոնական ակումբը մրցաշրջանի մեկնարկում իսպանացի ֆուտբոլիստին գրանցել է մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը։ 26-ամյա կիսապաշտպանը նախորդ ամռանը գերմանական «ՌԲ Լայպցիգից» «Բարսելոնա» տեղափոխվելիս տեղյակ է եղել իրավիճակի մասին, այդ պատճառով կողմերը հատուկ կետ են ներառել։  Ըստ այդ կետի` նա իրադաձությունների նման զարգացման դեպքում կարող է անվճար լքել «Բարսելոնայի» կազմը։

Օլմոն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 9 խաղում խփել է 5 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա