Logo

Օլմոյի բուժզննման արդյունքն ու ապաքինման ժամկետը

16:20 / 13.10.2025• Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն ձախ ոտքի մկանային վնասվածք է ստացել, հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Լրագրող Ելենա Օրտիսի տվյալներով` 27-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտից կբացակայի 2-3 շաբաթ։

Իսպանացի կիսապաշտպանը բաց կթողնի «Ժիրոնայի» և «Օլիմպիակոսի» դեմ առաջիկա հանդիպումները, իսկ հոկտեմբերի 26-ին Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք «Էլ Կլասիկոյին» նրա մասնակցությունը հարցականի տակ է։

Չեմպիոնների լիգայի ու Իսպանիայի Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ