Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Օմար Մարմուշը տեղափոխվեց անգլիական «Մանչեսթեր Սիթի», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
25-ամյա ֆուտբոլիստը 4 տարվա պայմանագիր է կնքել «Քաղաքաբնակների» հետ:
Մարմուշը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 17 հանդիպում, խփել է 15 գոլ, կատարել 9 ասիստ: