«Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալն» «Էլ Կլասիկոների» պատմության մեջ 1943թ. ի վեր ամենաարդյունավետ ցուցանիշն են գրանցել, գրում է Opta-ն։
Թիմերն Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրի հանդիպման (4-3) առաջին խաղակեսում 6 գոլ են խփել։
«Էլ Կլասիկոներում» միայն 1943 թվականին է առաջին խաղակեսում ավելի շատ գոլ գրանցվել, երբ «Ռեալն» Իսպանիայի գավաթի խաղարկության խաղում ընդմիջման գնալիս «Բլաուգրանային» հաղթել է 8-0 հաշվով։


