Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում «Ռոմայից» կրած պարտությունից (0-1) հետո «Ինտերի» չեմպիոն դառնալու շանսերը կտրուկ նվազել են, հայտնում է Opta-ն։
Այժմ «Ներաձուրիի»՝ Սկուդետոն նվաճելու հնարավորությունը գնահատվում է ընդամենը 18,7 տոկոս։
Վիճակագրական ընկերության սուպերհամակարգչի համաձայն` 81,3 տոկոս հավանականությամբ չեմպիոն կհռչակվի «Նապոլին»։
Ի դեպ, 34-րդ տուրից առաջ «Ինտերը» 55,8 տոկոս հավանականությամբ ֆավորիտ էր, իսկ «Նապոլիի» շանսերը գնահատվում էին 48,7 տոկոս։
Միլանյան գրանդն Ա Սերիայում երկու անընդմեջ պարտություն է կրել և առաջնության ավարտից չորս տուր առաջ 71 միավորով նահանջել է երկրորդ տեղ։ Առաջատարը 74 միավորով «Նապոլին» է։
Another Inter defeat and another Napoli win. Is that the Serie A title handed to Napoli on a plate?
— Opta Analyst (@OptaAnalyst) April 28, 2025
Check the latest Opta supercomputer projections for Serie A here. ⬇️


