Opta վիճակագրական ընկերությունը գնահատել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի «Ռեալ Մադրիդ» - «Մանչեսթեր Սիթի» դիմակայության շանսերը։
Պատասխան խաղից առաջ «Արքայական ակումբի» 1/8 եզրափակիչ դուրս գալու հավանականությունը գնահատվում է 76,1, իսկ անգլիական գրանդինը` 23,9 տոկոս։
Մանչեսթերում կայացած առաջին խաղում իսպանական գրանդը հաղթել է 3-2 հաշվով։ Կողմերը պատասխան հանդիպումը կանցկացնեն փետրվարի 19-ին։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի կեսգիշերին և կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում։


