Opta վիճակագրական ընկերությունը գնահատել է Իսպանիայի գավաթի խաղարկության «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» եզրափակիչում թիմերի հաղթելու շանսերը։
Ըստ սուպերհամակարգիչի՝ հավանականությունը, որ հանդիպման հիմնական ժամանակում «Բլաուգրանան» կհաղթի, 40,7 տոկոս է, «Արքայական ակումբի» հաղթելու հավանականությունը` 26,5 տոկոս։
32,8 հավանականությամբ հանդիպման հիմնական ժամանակում հաղթողը պարզ չի դառնա, ու կողմերը պայքարը կշարունակեն լրացուցիչ ժամանակում։
«Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին Սևիլիանում, մեկնարկը` Երևանի ժամանակով 23:55-ին։
Marca. Մբապեն «Բարսելոնայի» դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանին
«Բարսելոնայի» երկրպագու է ձերբակալվել Սևիլիայում «Ռեալի» երկրպագուի քիթը կոտրելու համար


