Հանրահայտ Opta պորտալը հրապարակել է Եվրո-2024-ի ֆավորիտ հավաքականների աղյուսակը:
Ցուցակը գլխավորում է Անգլիայի հավաքականը, որի շանսերը գնահատվում են 19.9 տոկոս: Լավագույն եռյակում են նաև Ֆրանսիան (19,1 տոկոս) և Գերմանիան (12,4 տոկոս):
Ամենացածր հնարավորությունն ունի Վրաստանի հավաքականը՝ 0.1 տոկոս:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը կկայանա 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայի 10 քաղաքներում: