Logo

Օրբելի Համբարձումյան․ «Ցավում եմ, որ «Գանձասարը» արժանացավ նման անհասկանալի ճակատագրի»

14:58 / 02.12.2024Ֆուտբոլ
null

Կապանի «Գանձասարի» կիսապաշտպան Օրբելի Համբարձումյանը հայտնել է, որ այլևս առնչություն չունի ակումբի հետ։

«Սիրելի կապանցիներ, ցավով ուզում եմ տեղեկացնել բոլորիդ, որ այլևս ակումբի հետ ոչ մի առնչություն չունեմ։ Ակումբի վերածնման առաջին իսկ պահից եղել եմ թիմում, եղել են շատ ծանր և դժվար ժամանակներ, որոնց հաջորդել են հաղթանակները և վերջակետը դրվել չեմպիոնությամբ։

Հպարտ եմ, որ չեմպիոն թիմի ավագի թևկապը ինձ է վստահված եղել և կարծում եմ` կարողացել եմ, որպես ավագ հասցնել մեր առջև դրված նպատակին։ Շնորհակալ եմ բոլոր մարդկանց, որոնց հետ բախտ եմ ունեցել աշխատելու այս երեք և կես տարիների ընթացքում։

Ցավում եմ, որ «Գանձասարը» արժանացավ նման անհասկանալի ճակատագրի, որտեղ ֆուտբոլ հասկացողությունը գտնվում է վերջին տեղում և, ցավոք, ապագան էլ ավելի մշուշոտ է…

Ինչևիցե, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կապան քաղաքին` հյուրընկալ վերաբերմունքի համար։ Շատ եմ սիրել Կապանը և կապանցուն ու միայն լավն են հիշողություններս կապված սյունյաց աշխարհի հետ»,- գրել է 25-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերում։

«Գանձասարը» Fastex Պրեմիեր լիգայում 14 խաղում վաստակել է 2 միավոր և վերջին` 11-րդ տեղում է։

Օրբելի Համաբարձումյանը կապանյան ակումբում հանդես էր գալիս 2021 թ. հուլիսից, 71 խաղում խփել 13 գոլ, կատարել 2 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա