Ռուսական «Օրենբուրգի» սպորտային տնօրեն Դմիտրի Անդրեևը խոսել է ակումբի կիսապաշտպան Ստեփան Օգանեսյանի առողջական վիճակի մասին:
«Օգանեսյանը հանել է գիպսը և սկսել անհատական մարզումներ անցկացնել։ Վերականգնման ժամկետի մասին գուշակություններ չեմ անի։ Առաջիկա հանդիպումներին նրա մասնակցությունը բացառված է»,- Անդրեևի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։
22-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Թուրքիայում կայացած ուսումնամարզական հավաքի ժամանակ։ Հայ վինգերը 2023/24 մրցաշրջանում 16 խաղում խփել է 2 գոլ, կատարել է 1 գոլային փոխանցում։


