Ֆրանսիայի ազգային հավաքականի և անգլիական «Արսենալի» կենտրոնական պաշտպան Ուիլյամ Սալիբան որոշել է նոր, երկարաժամկետ պայմանագիր կնքել լոնդոնյան գրանդի հետ, հայտնում է ինսայդեր Դևիդ Օրնշտեյնը:
24-ամյա ֆուտբոլիստը, որի գործող պայմանագրի ժամկետը սպառվում է 2 տարուց, ցանկանում է ելույթները շարունակել «Արսենալում»:
Ուիլյամ Սալիբայի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», որը, սակայն, գործուն քայլեր չի ձեռնարկել՝ նրա տրանսֆերային իրավունքը գնելու համար:
Ակնկալվում է, որ Սալիբան ու «Արսենալը» նոր պայմանագիր կկնքեն առաջիկա օրերին:


